Սմարթ-տեխնոլոգիաները գնալով ավելի ու ավելի են դառնում մեր առօրյայի մասը՝ սմարթ ժամացույցներից, սմարթ հեռուստատեսությունից մինչև սմարթ հեռախոսներ: Սրանք բոլորն էլ համարվում են «խելացի» արտադրանք, որոնք արդյունք են նոր տեխնոլոգիաների զարգացման և կիրառվում են մեր ամենօրյա կյանքում:
Սմարթ շինությունները կամ խելացի կառույցները տեխնոլոգիաները ծառայեցնում են մարդկանց կարիքներին՝ ավելի հարմարավետ, անվտանգ և արդյունավետ միջավայրեր ստեղծելու համար: Այս գաղափարը կարող է հարմարեցվել ինչպես բնակելի, այնպես էլ կոմերցիոն և արդյունաբերական կառույցների համար:
IoT սարքերի՝ տարբեր տարրերի և վայրերի վերաբերյալ տվյալներ հավաքելու, մշակելու և վերլուծելու կարողությունների շնորհիվ հնարավոր է ստանալ կառույցի՝ իրական ժամանակում աշխատանքի համար ավտոմատացված հսկողություն: Ավելին, հնարավոր է մեծացնել ճարտարապետական տարածքների էներգախնայողությունը, օգտագործելիությունը, անվտանգությունը և հասանելիությունը:
Սմարթ կառույցը կարելի է համարել կայունության հոմանիշ: Այն «սմարթ քաղաք»-ի գաղափարի մաս է: Երկու գաղափարներն էլ ձգտում են կենտրոնացված հսկողության, որը կրճատում է շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցությունը և բարելավում քաղաքացիների կյանքի որակը:
Կենտրոնական կառավարման համակարգերի և ավտոմատացված տեխնիկաների շնորհիվ հնարավոր է զարգացնել կառույցներ, որոնք կարող են նվազեցնել էներգիայի ծախսը, բարերար են ազդում շրջակա միջավայրի, բնակիչների կամ շահագործողների անվտանգության վրա, որոնք, ռեսուրսների պատասխանատու օգտագործման միջոցով, պակասեցնում են շրջակա միջավայրին հասցվող վնասը:
Կարելի է առանձնացնել սմարթ կառույցների մի քանի բնորոշ հատկանիշներ.
Չափման սենսորներ. սմարթ կառույցները հիմնված են սենսորների օգտագործման վրա. սենսորներն ու դետեկտորները փոխանցում են ազդանշանը կենտրոնական կառավարման համակարգին, որտեղ դրանք օգտագործվում են իրական ժամանակում և պահպանվում համակարգի հիշողության մեջ՝ վիզուալիզացիայի, վերլուծության և կատարողականության համար: Այս սենսորները մշտադիտարկում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կառույցի հնարավորությունները, էներգիայի ծախսը, մատակարարումները, ջերմաստիճանը և այլն:
Կանխիչ պահպանում. մշտադիտարկող սենսորներից ձեռք բերված տվյալները մշակվում են ծրագրի կողմից, որն ունակ է կատարել ռեսուրսների օպտիմիզացիայի վերաբերյալ կանխատեսումներ: Ավանդական կառույցը, հնարավոր է, ունենա բացթողումներ, գուցե՝ ոչ նկատելի, բայց առաջատար կառավարման համակարգերի շնորհիվ հնարավոր է անմիջապես իմանալ եղած պատահարների մասին և խուսափել հետագա խնդիրներից:
Էկո-արդյունավետություն. սմարթ կառույցները նախագծված և կառուցված են օպտիմիզացված նյութերի և համակարգերի օգտագործմամբ՝ առավելագույն արդյունավետության հասնելու և շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ազդեցությունը կրճատելու համար:
Հարմարավետություն. ջեռուցման, օդափոխման և օդորակման (HVAC) համակարգերով կարելի է կառավարել կառույցների խոնավության մակարդակը, օդի մաքրումը և ջերմաստիճանը՝ ստեղծելու իդեալական պայմաններ բնակության համար, որում կապահովվի շահառուների բարօրությունը, բարելավված աշխատունակությունն ու առողջությունը:
Անվտանգության բարձր մակարդակ. արհեստական բանականության (AI), մեքենաների ուսուցման (Machine Learning) և իրերի ինտերնետ (IoT) կոչվող գաղափարի միախառնման միջոցով մշակվում են առաջատար անվտանգային սարքեր և համակարգեր, որոնք ունակ են կառավարել ինքնակառավարման ծրագրերը:
Իսկ ինչպե՞ս են գործնականում աշխատում նման համակարգերը
Կառույցներին հասանելիությունը մշտադիտարկվում է անընդմեջ՝ իրական ժամանակում և պատմության մեջ պահվող հաշվետվությամբ, որը կապակցված է կենտրոնական համակարգին: Այն տրամադրում է տեղեկատվություն և վերլուծություն՝ կառույցի խոցելիությունը կանխելու և նվազեցնելու նպատակով:
Երբ միանում է կրակի ազդանշանը, այն համեմատվում է մինչ այդ արված մի շարք կեղծ ահազանգների հետ և տեսողականորեն վերանայվում տեսահսկողության համակարգի միջոցով:
Հեռավար հասանելիություն. խելացի կառույցի էական ասպեկտը փոխկապակցվածությունն է: Համակարգը, որը օգտագործում է խելացի կառույցը, աշխատում է ներքին ցանցերի միջոցով, բայց ինտերնետային կապը թույլ է տալիս՝ յուրաքանչյուր վայրից և յուրաքանչյուր պահին հասանելիություն ունենալ տվյալներին: Այս իմաստով՝ կառավարումն ու հսկողությունը կարող են իրականացվել հեռավար՝ ինտերնետային կապի միջոցով օգտագործելով շահագործողի ու անվտանգությունը ապահովող անձի հասանելիությունը կառավարման հարթակին:
Նման սմարթ կառույցների լայն կիրառությունը արդեն իրողություն է, և շատ շուտով դրանք մուտք կգործեն շատերիս կյանք: