Տեխնէ

Արդյո՞ք NFT-ները իրական արվեստ են

NFT-ները՝ հավաքելի և մուլտանման այս թվային արժեքները, օգտագործվում են կրիպտոարժույթի վաճառքում: Բայց մի՞թե դրանք ունեն նաև գեղագիտական արժեք: Արվեստի այս տեսակը ներկայացված է այնպիսի փաթեթավորմամբ, որ հարկավոր չէ արվեստի պատմության մասին գիտելիք ունենալ, որպեսզի կարողանաս գնահատել այդ ոճը: 

Ինչպես գիտենք, թվային ֆայլերը կարելի է հեշտորեն և անվերջ պատճենել այնքան, որքան ցանկանաք: Սակայն NFT-ների դեպքում դա այդպես չէ: Դրանք գնվում և վաճառվում են թվային վկայագրով՝ հաստատելով եզակի թվային կամ ֆիզիկական արժեքի՝ տվյալ անձի սեփականություն լինելը:

Այս թվային առարկաները կարող են ունենալ միայն մեկ սեփականատեր: Դրանք պաշտպանված են բլոկչեյն տեխնոլոգիայով, որը հնարավոր չէ վերացնել: Ի տարբերություն ավանդական արվեստի՝ NFT-ները ավելի հասանելի են: Այսինքն, յուրաքանչյուրը կարող է հիանալ թվային արվեստով. NFT-ն ցուցադրված է թվային ցուցասրահում: Իսկ ավանդական արվեստի դեպքում՝ հարկավոր է, որ դիտողը այցելի կոնկրետ թանգարան կամ պատկերասրահ: 

Բացի այդ, ի տարբերություն ավանդական արվեստի, այս թվային արվեստի գործերի պահպանման համար անհրաժեշտ չէ մշտապես ապահովել հատուկ ջերմաստիճան կամ լուսավորություն: 

 

Եվ, ամենակարևորը, յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ NFT ստեղծող: Հաճախ դա կարող է օգնել շրջանցել արվեստի՝ հիերարխիկ կառուցվածք ունեցող շուկա մուտք գործելու հետ կապված դժվարությունները և արագ ճանաչում ձեռք բերել: 

Անշուշտ, թվային արվեստի մուտքը մեծ շուկա և դրա, որպես արվեստի տեսակի, ընկալումը առաջ բերեց մի շարք նոր հարցադրումներ և արվեստի ապագային վերաբերող մտահոգութjուններ: Այնուամենայնիվ, այս թվային առարկաների գոյությունն այլևս իրողություն է, և հարկավոր է, որ արվեստի հետ առնչվող համայնքները ավելի լավ ծանոթանան դրան և օգտագործեն դրա տված հնարավորությունները՝ այն որպես ոգենշնչման աղբյուր դիտարկելով: