Տեխնէ

SAMSUNG GALAXY S22 ULTRA

Եզակի ու յուրահատուկ

1199 դոլար արժողությամբ Galaxy S22 Ultra-ն այս տարվա շարքի վերևում է՝ որպես բոլորովին այլ տարբերակ: Սա առաջին S շարքի հեռախոսն է, որը ներառում է ներկառուցված ստիլուս. մի առանձնահատկություն, որը ժառանգել է այժմ «թոշակի անցած» Galaxy Note շարքից: Բացի այդ, այն դեռ առաջարկում է լավ 10x օպտիկական խոշորացում, ինչպես նաև՝ իր լուսանկարչական առանձնահատկությունների որոշ գրավիչ թարմացումներ: Սա նույնպես հիանալի հեռախոս է, բայց, չնայած իր տեղին Samsung-ի հիմնական S շարքում, այն դեռ Note շարքի սիրողական սարք է տպավորվում:

Դիզայն 

Samsung S22 Ultra-ի բոլոր երեք մոդելները ներառում են Qualcomm-ի ամենավերջին՝ Snapdragon 8 Gen 1 պրոցեսորը, ինչպես նաև՝ IP68 անվտանգության աստիճանը, և ապահոված են Gorilla Glass Victus Plus թաղանթով՝ առջևից և ետևից: Ultra-ն և S22 Plus-ն ունեն OLED էկրաններ՝ 1750 nits առավելագույն պայծառությամբ, ինչպես նաև՝ 120 Հց էկրանի թարմացման առավելագույն արագություն: Միայն Ultra-ն օգտագործում է LTPO էկրան, որը թույլ է տալիս էկրանին ավելի շատ փոխել թարմացման արագությունը, քան մյուս մոդելները, ինչպես նաև՝ օգնում է խնայել մարտկոցի կյանքը: Դա հսկայական, 6,8 դյույմանոց 1440x3088 պանել է, այնպես որ՝ էներգիայի խնայողության յուրաքանչյուր մասնիկը կարող է մեծ ազդեցություն ունենալ: S22 Ultra-ն աջակցում է 45 Վտ արագ լիցքավորման համակարգ, բայց լիցքավորիչը վաճառվում է առանձին՝ 50 դոլարով: Համաձայնեք՝ հեռախոսի համար 1200 դոլար և ևս 50 դոլար՝ լիցքավորիչի վրա ծախսելը նույնքան տհաճ է, որքան 500 դոլար թռիչքի ժամանակ Wi-Fi-ի համար 12 դոլար վճարելը: Փաթեթի մեջ առկա է նաև 15 Վտ անլար լիցքավորում։ Նոր Samsung S22 Ultra-ն լիցքավորվում է կիսով չափ սպառված մարտկոցը մինչև 100%՝ երկու ժամից պակաս ժամանակում։ 

 

Ֆունկցիոնալ առանձնահատկությունները 

Ամենօրյա օգտագործման դեպքում S22 Ultra-ն գործում է այնպես, ինչպես 1200 դոլար արժողությամբ ցանկացած սմարթֆոն: Հավելվածից հավելված անցնելը արագ է, գրաֆիկական, ինտենսիվ խաղերը սահուն են աշխատում, և 120 Հց էկրանի վրա  ամեն ինչ հարթ է ու անխոչընդոտ: Հեռախոսը նկատելիորեն տաքանում է ինտենսիվ առաջադրանքների դեպքում, ինչպիսիք են խաղերը և Expert RAW հավելվածը: Մյուս վատ նորությունն այն է, որ նոր Samsung S22 Ultra-ի 5000 mAh մարտկոցը այնքան էլ լավ չի աշխատում: Ավելի թեթև օգտագործման օրերին՝ շատ ժամանակ Wi-Fi-ով, սոցիալական մեդիայի բազմաթիվ պտույտներ, բայց ոչ շատ տեսանյութեր կամ խաղեր խաղալով՝ ծախսում է մարտկոցի լիցքի մոտ 50 տոկոսը: Այնուամենայնիվ, նորմալ ընթացքի դեպքում մարտկոցի մեկ լիցքավորումը կհերիքի 1-1.5 օր:

 

Տեսախցիկը

  • 108 մեգապիքսել f/1.8 ստանդարտ լայնություն OIS-ով
  • 10 մեգապիքսել f/2.4 3x հեռաֆոտո OIS-ով
  • 10 մեգապիքսել f/4.9 10x հեռաֆոտո OIS-ով
  • 12 մեգապիքսել f/2.2 ուլտրալայն
  • 40 մեգապիքսել f/2.2 սելֆի տեսախցիկով։

    Տեսանյութի հնարավորությունները նույնպես հիմնականում նույնն են: Կա նոր ավտոմատ կադրավորման գործառույթ, որը կհետևի մինչև 10 մարդու և ավտոմատ կկարգավորվի, երբ մարդիկ շարժվում են կադրում կամ դուրս գալիս: Կա նաև ավտոմատ կադրերի արագության ֆունկցիա՝ թռիչքի ընթացքում կադրերի արագությունը կարգավորելու համար՝ հաշվի առնելով ավելի պայծառ կամ մուգ պայմանները: Տեսանկարահանման թույլտվությունը շարունակում է գերազանցել 8K/24p՝ հիմնական տեսախցիկի համար, և 4K/60p՝ սելֆիի տեսախցիկի համար:

Ծրագրային ապահովում

Galaxy S22 Ultra-ն առաջարկվում է One UI 4.1-ով և Samsung-ի՝ Android 12-ի տարբերակներով: Այն Android 12-ի հիմնական նոր առանձնահատկությունն է, և, թեև Samsung-ը գրեթե չի հասնում Google-ի Pixel հեռախոսների ծրագրային սահունությանը, դա բավական է, որպեսզի հեռախոսն ավելի առանձնահատուկ թվա: Samsung S22-ի շարքը կստանա «մինչև» չորս սերունդ Android OS-ի թարմացումներ, ինչը մեկ տարի ավելի է, քան Google-ն է խոստացել իր սմարթֆոնների համար, և գրեթե լավագույն առաջարկը, որ առկա է շուկայում՝ Android հեռախոսի համար: