Սպորտ

ՊՍԺ-ն նոր աստղի համար մրցակցության մեջ է մտել «Բավարիայի» հետ

ՊՍԺ-ն հետաքրքրված է «Ռենի» 19-ամյա վինգեր Դեզիրե Դուեյով, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլատենբերգը:

Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը՝ ի դեմս սեփականատեր Նասեր Ալ Խելայիֆիի և մարզական տնօրեն Լուիս Կամպոսի, հանդիպել է ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ: ՊՍԺ-ն Դուեին համարում է այս ամռան գլխավոր տրանսֆերային նպատակը:

Դուեին ձեռք բերելու հարցում հետաքրքրված է նաև «Բավարիան», որը 55 մլն եվրոյի առաջարկ է արել: «Ռենը» ֆուտբոլիստի համար պահանջում է 60 մլն եվրո:

19-ամյա վինգերը «Ռենի» սան է, երիտասարդական թիմից տեղափոխվել է հիմնական թիմ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: