Սպորտ

Ծառուկյանը ասել է, թե ինչքան է վաստակել Օլիվեյրայի հետ մենամարտից հետո

Թեթև քաշային կարգում UFC-ի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանը UFC 300 մրցաշարից հետո խոսել է իր հոնորարի մասին․

«Ճի՞շտ է, որ Օլիվեյրայի հետ մենամարտի համար ես վաստակել եմ 164 հազար դոլար։ Դա ճիշտ չէ։ Գրեթե կրկնակի ավելին: Ոչ ոք ճշմարտությունը չի գրում: Ոչ ոք չգիտի, թե ով որքան է վաստակում: Նախավերջին մենամարտում ես ավելի շատ վաստակեցի, քան հիմա։ Պայմանագրում կան նաև տարբեր կետեր՝ ժամկետից շուտ է ավարտել մարտը, թե ժամկետից ուշ», - Ծառուկյանի խոսքը մեջբերում է РБК-ն ։

Կիրակի գիշերը կայացած UFC 300 մրցաշարում Արման Ծառուկյանը մրցավարների առանձին որոշմամբ հաղթել է UFC-ի մինչև 70 կգ քաշային նախկին չեմպիոն Չարլզ Օլիվեյրային: