Լիոնել Մեսսին որոշում է կայացրել տեղափոխվել ԱՄՆ և կարիերան շարունակել «Ինտեր Մայամիում», հայտնում է BBC-ն։
«Ես կարող էի վերադառնալ «Բարսա», բայց չկարողացա ինքնուրույն որոշում կայացնել: Ես գիտեի, որ նրանք ստիպված են լինելու կրճատել աշխատավարձերը կամ նույնիսկ վաճառել այլ խաղացողների, ես դա չէի ուզում»,- հայտարարել է արգենտինացի ֆուտբոլիստը:
Նշվում է, որ գործարքն այժմ նախապատրաստման փուլում է։
Ավելի վաղ ՊՍԺ-ն պաշտոնապես հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո հարձակվող Լիոնել Մեսսիի հեռանալու մասին:
ՊՍԺ-ում արգենտինացին դարձել է Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն, մեկ անգամ նվաճել երկրի Սուպերգավաթը։ Ֆրանսիական թիմի կազմում Լեոն անցկացրել է 74 հանդիպում և երկու մրցաշրջանում խփել է 32 գոլ։