Շաբաթ, 30 Սեպտեմբերի 2023

USD396.89

EUR416.50

RUB3.99

Երևան 12 ℃

Рус Eng

Շնորհակալություն, Լեո․․․ ՊՍԺ-ն պաշտոնապես հայտնել է Մեսսիի հեռանալու մասին

Սպորտ

3 Հունիսի, 21:38

ՊՍԺ-ն պաշտոնապես հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո հարձակվող Լիոնել Մեսսիի հեռանալու մասին:

Դեռ հայտնի չէ, թե որտեղ է աշխարհի չեմպիոնը շարունակելու կարիերան։ Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա» կամ գնալ Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբ, որը նրան առաջարկում է տարեկան 400 միլիոն եվրո աշխատավարձ:

Հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև ամերիկյան «Ինտեր Մայամին», սակայն նրանք առաջարկում են ավելի քիչ՝ 200 միլիոն դոլար աշխատավարձ չորս տարվա կտրվածքով։

Հավելենք, որ ՊՍԺ-ում արգենտինացին դարձել է Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն, մեկ անգամ նվաճել երկրի Սուպերգավաթը։ Ֆրանսիական թիմի կազմում Լեոն անցկացրել է 74 հանդիպում և երկու մրցաշրջանում խփել է 32 գոլ։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը