Կիրակի, 4 Հունիսի 2023

USD384.39

EUR409.50

RUB4.64

Երևան 30 ℃

Рус Eng

World Challenge Cup․ Արթուր Դավթյանը և Արթուր Ավետիսյանը եզրափակչում են

Սպորտ

25 Մայիսի, 23:48

Բուլղարիայի Վառնա քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Դավթյանը և Արթուր Ավետիսյանը նվաճել են եզրափակիչ փուլի ուղեգիր:

Որակավորման փուլում Արթուր Դավթյանը նժույգ թափեր վարժությունում հավաքել է 14.350 միավոր, օղակների վարժությունում՝ 13.900 միավոր, իսկ ազատ վարժությունում՝ 13.350 միավոր: Արթուր Ավետիսյանն օղակների վարժությունում հավաքել է 14.250 միավոր:

Մարմնամարզիկները նախապատրաստվում են սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ը Բելգիայի Անտվերպեն քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը վարկանշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Ավելի վաղ՝ ապրիլին, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձել էր 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող՝ մինչ այդ ոսկե մեդալներ նվաճելով Կոտբուսում, Դոհայում և Կահիրեում կայացած աշխարհի գավաթի խաղարկության փուլերի հենացատկի վարժության եզրափակիչներում:



International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել