Սպորտ

«Չելսին» պայթեցնում է տրանսֆերային շուկան՝ գերազանցելով ԱՊԼ ռեկորդը

Լոնդոնի «Չելսին» գերազանցեց Անգլիայի Պրեմիեր լիգայի տրանսֆերային ռեկորդը՝ 106 միլիոն ֆունտ-ստերլինգ արժողությամբ ցնցող գործարք կնքելով արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի հետ:

«Կապույտները» տրանսֆերային «բլոկբաստերը» ավարտեցին չորեքշաբթի վաղ առավոտյան՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը։ 

Սա նշանակալի ամիս է Ֆերնանդեսի համար, ով ոչ միայն իր երկրի հետ հաջողություն ունեցավ Քաթարում, այլև ստացավ ՖԻՖԱ-ի՝ լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը։

Նշենք, որ 22-ամյա Ֆերնանդեսը նորամուտը նշել է 2019 թվականին՝ արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կազմում։

Հիշեցնենք, որ Էնցո Ֆերնանդեսը «Բենֆիկայի» կազմում հանդես էր գալիս 2022թ. հուլիսից` անցկացրած 29 խաղում դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։