Սպորտ

Գոլառատ խաղում «Յուվենտուսն» ու «Ատալանտան» չպարզեցին հաղթողին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ա Սերիայի 19-րդ տուրի խաղում «Յուվենտուսը» Թուրինում ընդունել էր «Ատալանտային»: Գոլառատ խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով։

Արդեն 4-րդ րոպեին «Ատալանտայի» ֆուտբոլիստները՝ Ադեմոլա Լուկմանի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։ «Յուվենտուսը առաջին կեսում Անխել Դի Մարիայի գոլի շնորհիվ ոչ միայն հավասարեցրեց խաղի հաշիվը, այլև Արկադիուշ Միլիկի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ։ 

Երկրորդ խաղակեսի սկզբում Յոակիմ Մեհլեի (46-րդ րոպե) և Ադեմոլա Լուկմանի (53-րդ րոպե) գոլերը կրկին հնարավորություն տվեցին «Ատալանտային» առաջ անցնել հաշվի մեջ: 65-րդ րոպեին Դանիլոն վերականգնեց հաշվի հաշավասարկշռությունը: 

Այսպիսով այս խաղից հետո «Յուվենտուսը» 23 միավորով 9-րդն է: «Ատալանտան» 35 միավորով 5-րդն է:

 

Հետևեք մեզ Telegram-ում։