Սպորտ

Սամվել Սիրամարգյանն առաջին իսկ ռաունդում հաղթել է երկու նոկդաուն գրանցելով

Սամվել Սիրամարգյանն առաջին իսկ ռաունդում հաղթել է երկու նոկդաուն գրանցելով

Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը երկրորդ հաղթանակն է գրանցել։

Հայ բռնցքամարտիկներից գեղեցիկ հաղթանակ է տոնել նաև 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը։ Մեր մարզիկը պարզապես շանս չի տվել մոլդովացի մրցակցին և առաջին իսկ ռաունդում հաղթել է երկու նոկդաուն գրանցելով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը հաղթանակ է տոնել Էստոնիան ներկայացնող Նիկիտա Կորսունովի նկատմամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական