Սպորտ

Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը մեկնարկել է հաղթանակով

Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը մեկնարկել է հաղթանակով։ 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը գեղեցիկ հաղթանակ է տոնել Էստոնիան ներկայացնող Նիկիտա Կորսունովի նկատմամբ։

Ի դեպ՝ երկրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը մրցակցին ենթարկել է նոկդաունի, և մրցավարները 5։0 հաշվով հաղթանակը շնորհել են Ստեփանյանին։ Այսօր Հայաստանը ունի ևս 3 ներկայացուցիչ։