Սպորտ

ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը. ֆուտբոլի  աշխարհի առաջնությունը կմեկնարկի մեկ օր շուտ

ՖԻՖԱ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ այս տարի Քաթարում տեղի ունեցող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կմեկնարկի մեկ օր շուտ՝ նոյեմբերի 20-ին։

Հայտարարության մեջ ասվում է, որ աշխարհի խաղերը կմեկնարկեն նոյեմբերի 20-ին Քաթար Էկվադոր ֆուտբոլային հանդիպմամբ՝ որպես առանձին միջոցառման մի մաս։

«Բացման արարողությունը «Ալ Բայթ» մարզադաշտում տեղի կունենա մեկ օր շուտ, իսկ Սենեգալ Նիդերլանդները հանդիպման ժամը կտեղափոխվի նորյեմբերի 21-ի երեկոյան։ Փոփոխությունն ապահովում է ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի մեկնարկը նշելու վաղեմի ավանդույթի շարունակականությունը՝ բացման արարողությանը մասնակցում են կա՛մ տանտերերը, կա՛մ գործող չեմպիոնները». ասված է ՖԻՖԱ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Քաթարի իշխանությունները ցանկություն էին հայտնել լինել առաջին հանդիպում անցկացնող թիմը մեկնարկող Աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունենալու իրենց երկրում։