Սպորտ

Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը կկայանա hունիսի 14-ին

Հունիսի 14-ին՝ Երևանում, կկայանա Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի չորրորդ տուրի Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Վահան Բիչախչյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում՝ հունիսի 13-ին՝ ժամը 18:00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում՝ ՀՖՖ պաշտոնական էջերում։

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հունիսի 13-ին՝ ժամը 18:30-ին։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Շոտլանդիայի ազգային հավաքականը նախախաղային մարզումն ու ասուլիսը կանցկացնի Իռլանդիայում, ինչից հետո կժամանի Երևան: