Սպորտ

Հայաստանի և Վրաստանի հավաքականների նախկին առաջատար ֆուտբոլիստները հրաժեշտի հանդիպում կանցկացնեն. կազմակերպում է ՀՖՖ-ն

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հունիսի 16-ին ժամը 19:00-ին կկայանա լեգենդների հրաժեշտի հանդիպում, որին կմասնակցեն Հայաստանի և Վրաստանի հավաքականների նախկին ֆուտբոլիստները: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզելլին, Էդգար Մանուչարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Կառլեն Մկրտչյանը, Գևորգ Կասպարովը, Արթուր Եդիգարյանը, Լևոն Հայրապետյանը, Վալերի Ալեքսանյանը, Արթուր Սարկիսովը, Արարատ Առաքելյանը, Սամվել Մելքոնյանը, Վահագն Մինասյանը: Թիմի մարզիչը կլինի Ռոման Բերեզովսկին:

Վրաստանի հավաքականի կազմում հանդես կգան ֆուտբոլիստներ Լևան Կոբիաշվիլին, Ալեքսանդր Իաշվիլին, Գոչա Ջամարաուլին, Ջանո Անանիձեն, Գեորգի Դեմետրաձեն, Օտար Մարցվալաձեն, այլք: Այս թիմի մարզիչը կլինի Դավիթ Մուջիրին, մարզչի օգնականը՝ Միխայիլ Կավելաշվիլին:

Հանդիպումից առաջ և ընդմիջմանը նախատեսվում է համերգային ծրագիր:

Տոմսերի վաճառքը կմեկնարկի հաջորդ շաբաթ: Վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործությանը: