Սպորտ

Գևորգ Ղարիբյանը և Սլավիկ Գալստյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ

Գևորգ Ղարիբյանը և Սլավիկ Գալստյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ

Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

Եվրոպայի 2020 թվականի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը մեկնարկային գոտեմարտում 7։0 հաշվով հաղթանակի հասավ Գերմանիան ներկայացնող Աբդուլհամադ Պապիի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը դժվարին ու ծանր պայքարում 3։2 հաշվով առավելության հասավ վրացի Պրիդոն Աբուլաձեի նկատմամբ։

Կիսաեզրափակիչում Գևորգ Ղարիբյանի մրցակիցը լինելու է օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին՝ Էդմոնդը, որը 2020 թվականին նույնպես նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը, բայց ավելի ցածր՝ 55 կգ քաշային կարգում։

67 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակիչում 5։0 հաշվով հաղթանակ տարավ ֆրանսիացի Ռոջեր Կլեմենի նկատմամբ։ Իսկ քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը բացահայտ առավելությամբ՝ 9։0 հաշվով, առավելության հասավ նորվեգացի Մորտեն Տորեսենի նկատմամբ։

Կիսաեզրափակիչում Գալստյանը մրցելու է հունգարացի Քրիստիան Վանչայի հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական