Սպորտ

Շախմատի օլիմպիադան տեղափոխվել է Հնդկաստան

Շախմատի միջազգային ֆեդերացիայի խորհուրդը հավանություն է տվել Համահնդկական շախմատի ֆեդերացիայի՝ 44-րդ համաշխարհային օլիմպիադան Չաննայում կազմակերպելու հայտին: Մրցաշարի անցկացման հստակ օրերը կհրապարակվեն առաջիկա օրերին: Հայտնի է միայն, որ այն կայանալու է հուլիս-օգոստոս ամիսներին: 

Հիշեցնենք՝ շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադան պետք է անցկացվեր ՌԴ-ում՝ Մոսկվայում և Խանտի-Մանսիյսկում, սակայն այն չեղարկվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կիրառած հատուկ ռազմական գործողությունների պատճառով: