Լևոն Արոնյանը հաղթել է կիսաեզրափակչում
Սպորտ
13 Փետրվարի 2022, 20:51
ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» շարքի կիսաեզրափակիչի առաջին պարտիայում հաղթել է Լեյներ Դոմինգեսին։
Արոնյան-Դոմինգես պարտիան ավարտվել է 41-րդ քայլին՝ հայ շախմատիստի հաղթանակով, որը խաղում էր սպիտակներով։ Այսպիսով, եզրափակիչ դուրս գալու համար Արոնյանին բավական է ոչ-ոքի խաղալ երկրորդ պարտիան, որը կանցկացվի այսօր երեկոյան։
Բեռլինում ընթացող մրցաշարի 16 մասնակիցներ բաժանվել են չորս խմբի։ Արոնյանը հայտնվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին գերմանացի Վինսենթ Կեյմերը, հնդիկ Սանտոշ Վիդիտը և ռուս Դանիիլ Դուբովը։ Խմբային փուլում շախմատիստներն անցկացրել են վեց տուր։
Հետևեք մեզ Telegram-ում