Մոսկվայի «Սպարտակի» նախկին բաժնետեր Ջևան Չելոյանցը մոսկովյան ակումբին առաջարկել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Լայպցիգի» հետ տնային հանդիպումը անցկացնել Երևանում (Հայաստան), հայտնել է լրագրող Իվան Կարպովը իր տելեգրամ ալիքում։
«Սպարտակը» չի բացառել, որ կարող է տնային եվրագավաթային խաղ անցկացնել Երևանում։ Խաղը կկայանա մարտի 17-ին։
Հիշեցնենք, որ «Սպարտակը» Եվրոպա լիգայի իր խմբում զբաղեցրել էր առաջին տեղը և 1/8 եզրափակչում կմրցի «Լայպցիգի» հետ։
ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականները, ինչպես նաև այս երկրների ֆուտբոլային ակումբները տնային հանդիպումներ կանցկացնեն չեզոք մարզադաշտերում: Համապատասխան որոշումն ընդունվել է ՈՒԵՖԱ-ի արտահերթ նիստում՝ կապված Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հետ։