Սպորտ

Չեխիան միացավ Լեհաստանին և Շվեդիային՝ հրաժարվելով ԱԱ-ում Ռուսաստանի ընտրանու դեմ խաաղալ

Չեխիան միացավ Լեհաստանին և Շվեդիային՝ հրաժարվելով ԱԱ-ում Ռուսաստանի ընտրանու դեմ խաաղալ

Չեխիայի հավաքականը հրաժարվել է Ռուսաստանի ընտրանու դեմ խաղալ փլեյ-օֆֆի մրցաշարում՝ ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ դուրս գալու համար։ Այս մասին հայտնել է Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիան։

Ավելի վաղ Լեհաստանի և Շվեդիայի հավաքականները ևս հայտարարել էին Ռուսաստանի հավաքականի հետ խաղալուց հրաժարվելու մասին։

Ռուսաստանի և Լեհաստանի, ինչպես նաև Չեխիայի և Շվեդիայի հավաքականների միջև 2022 թվականի Աշխարհի առաջնություն դուրս գալու փլեյ-օֆֆ մրցաշարի կիսաեզրափակիչները պետք է անցկացվեն մարտի 24-ին։ Զույգերի հաղթողները կհանդիպեն եզրափակիչում՝ մարտի 29-ին։ Ռուսաստանի համար երկու հանդիպումներն էլ նախատեսված էին Մոսկվայում։

Երեկ Լեհաստանի հավաքականը հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից, հետո նույնը արեց Շվեդիայի հավաքականը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական