Տեսակետ

«Ալիևին հորդորում են մինչև նոյեմբերի գագաթնաժողով կիրառել այդ գործիքակազմը». Բադալյան

«Ալիևին հորդորում են մինչև նոյեմբերի գագաթնաժողով կիրառել այդ գործիքակազմը». Բադալյան

Մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. 

«Բրիտանիայի վարչապետ Սունակը նամակ է հղել Բաքվում անցկացվող «Մասնատված աշխարհի վերականգնում» ֆորումին: Ինքնին փաստը արդեն իսկ հետաքրքիր է, իսկ նամակի շեշտադրումներից մեկը՝ մտահոգիչ: Սունակը Բաքվին աջակցություն է հայտնում Կլիմայի գագաթնաժողովի անցկացման հարցում՝ ասելով, որ Բրիտանիան կլինի Ադրբեջանի կողքին: Կլիմայի գագաթնաժողովը կամ հայտնի Cop 29-ը Բաքվում կայանալու է 2024-ի նոյեմբերին:

Մտահոգիչ արտահայտությունը՝ «Ներկայումս կա Հայաստանի հետ կոնֆլիկտին վերջ դնելու պատմական հնարավորություն: Հուսով ենք, որ խաղաղ համաձայնությունը կստորագրվի մինչև այս տարվա նոյեմբեր»:

Ուրախ կլինեմ սխալվել, բայց Բրիտանիայի վարչապետի նամակի այդ ձևակերպումը, որ առերևույթ խաղաղության մասին է, տողատակում թերևս պարունակում է բոլորովին այլ շերտեր, հատկապես, եթե հաշվի առնենք այն, թե չհամաձայնեցված ինչ բարդ ու զգայուն հարցեր կան, որոնք ամիսների ընթացքում «մեջտեղից դուրս գալ» կարող են միայն ռազմական գործիքակազմի կիրառման դեպքում: Սունակի նամակը թողնում է տպավորություն, որ Ալիևին հորդորում են մինչև նոյեմբերի գագաթնաժողով կիրառել այդ գործիքակազմն ու լուծել հարցերը՝ խոստանալով, որ Բրիտանիան կողքին է»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական