Հայաստանը խորապես մտահոգված է Կիպրոսի Պիլա քաղաքում ՄԱԿ–ի խաղաղապահ ուժերի վրա հարձակման առնչությամբ և դատապարտում է այս բռնությունը: Այս մասին X-ում գրել է Հունաստանում (համատեղությամբ՝ Ալբանիայում և Կիպրոսում) ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։
«Կիրպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի միջազգային լիազորությունները պետք է լիովին հարգվեն:
Հայաստանը վերահաստատում է միանշանակ համերաշխությունը Կիպրոսին»,- գրել է նա։