Շաբաթ, 30 Սեպտեմբերի 2023

USD396.89

EUR416.50

RUB3.99

Երևան 10 ℃

Рус Eng

Ադրբեջանի քաղաքացին չի կարող քշել Ֆիզուլի և «պիկնիկի» նստել Վարանդայի ջրամբարի ափին

Սոցցանցեր

27 Մայիսի, 19:47

ԼՂՀ ԳԽ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Պատերազմից երկուսուկես տարի անց Ադրբեջանը միայն պետական թույլտվությամբ է արտոնում «ազատագրված տարածքներ» այցը։ Ադրբեջանի քաղաքացին, պարզ ասած՝ չի կարող առավոտյան արթնանալ, գործարկել մեքենան և քշել, ասենք, Ֆիզուլի և «պիկնիկի» նստել Վարանդայի ջրամբարի ափին։ Բաբելոնյան ինչ խառնակություն էր տիրում, երբ այդ տարածքները մեր վերահսկողության տակ էին՝ ցավոտ է հիշեցնել։ Փաստ է, որ ինչքան, ղարաբաղցու ասած՝ «մորից խռոված» կար, կարող էր ոչ միայն մինչև դիրքապահ խրամատներ հասնել, այլև լուսանկարել, տեսանկարահանել և հանգիստ տարածել համացանցի «սարդոստյանում»։

Ես չգիտեմ՝ Հայաստանի ԱԺ-ում հավատարմագրված լրագրողին ով է «թմրանյութ» մատակարարում, բայց երբ նա խորհրդարանի փոխխոսնակին հարցնում է «Դուք ի՞նչ թմրանյութ եք օգտագործում», արդեն իսկ աղետ է։ Այդպես չեն պայքարում։ Միայն հանձնվում են։ Ինչպես մեկ տասնամյակ բանակի կերպարը ներկայացնում էին շարքային Ջամշոյանով, հայրենասիրությունը՝ «Դիրքերում» հաղորդաշարով։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը