Տեսակետ

Չարժե առավել խտացնել հանրային սթրեսային սպասումներն ու տրամադրությունները

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«ՌԴ տարբեր նահանգապետերի, երկրամասերի ղեկավարների տարբեր տարիներին ընդունել են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, երբ ՀՀ նախագահ էին: Այն, որ Նիկոլ Փաշինյանն էլ ընդունել է Օմսկի նահանգապետին, թերևս մեծ քաղաքական եզրահանգումների առիթ կամ հիմք չէ: Աշխատանքային գործընթաց է, որը պայմանավորված է նաև Հայաստանի, պայմանական ասած, «վարչատնտեսական տրամաչափով»:
Ի դեպ, հուլիսին էլ Հայաստանի վարչապետն ընդունեց Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերին:
Այդ ամենը բոլորովին չի հերքում Հայաստանի ռազմա-քաղաքական մարտահրավերների ու բարդ շրջափուլի առկայությունը: Պարզապես առանց այդ էլ բարդ շրջանում չարժե առավել խտացնել հանրային ստրեսային սպասումներն ու տրամադրությունները, և չարժե ծանրացնել մեր միտքն «ավելորդ քաշով», որպեսզի այն լինի ֆիզիկապես լավ վիճակում»։