Տեսակետ

Ազատության հրապարակը բացահայտեց նրանց

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լևոն Եղիազարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ճիշտն ասած՝ ռևանշիստ ասելով՝ ես նկատի ունեի Քոչարյանին, Սարգսյանին, հանրապետականներին, դաշնակներին, մանր ու մեծ նախկին հանցագործ պաշտոնյաներին։

Այս երկու օրը դրանց ավելացան այս իշխանության մեջ եղած անփառունակ պաշտոնյաները, որոնք վտարվել են իրենց պաշտոններից։

Ազատության հրապարակը բացահայտեց նրանց։

ԱԱԾ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը, ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը, նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ՊԵԿ նախկին պետ Դավիթ Անանյանը, Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանը այցելեցին հրապարակ՝ իրենց «զորակցությունը» հայտնելու Վանեցյանին։

Փաստորեն, Վանեցյանի՝ վտարվելուց և նախկին հանցագործների գիրկը թռչելուց հետո այս մարդիկ չեն կտրել համագործակցությունը նրա հետ։

Լավ է, որ իշխանությունները ժամանակին ազատվեցին այդ վտանգավոր բեռներից։

Եկել էին՝ սատարելու մեկին, որն արդեն պետք է լսի իր և իրեն սատարողների քաղաքական վախճանի սգո երգը»։