Տեսակետ

Որպես Ստեփանակերտի քաղաքապետ՝ վստահեցնում եմ, որ այդ պնդումը իրականության հետ ոչ մի աղերս չունի

Որպես Ստեփանակերտի քաղաքապետ՝ վստահեցնում եմ, որ այդ պնդումը իրականության հետ ոչ մի աղերս չունի

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է լրատվականում տեղ գտած այն հոդվածին, թե իր և Արցախի նախագահի միջև վիճաբանություն է տեղի ունեցել.

««ՀՐԱՊԱՐԱԿ»-ԻՆ ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ ՀԵՏԱՔՐՔԻ՞Ր է                                               

«Հրապարակ»-ը, ապրիլի 14-ին տարածած «Ստեփանակերտի քաղաքապետն ու Արցախի նախագահը վիճե՞լ են» վերտառությամբ նյութում, ի մասնավորի, նշել է, թե Ստեփանակերտի քաղաքապետը վերջին շրջանում լարված հարաբերություններ ունի ԱՀ նախագահի հետ, անգամ՝ վիճաբանել են: Որպես Ստեփանակերտի քաղաքապետ՝ վստահեցնում եմ, որ այդ պնդումը իրականության հետ ոչ մի աղերս չունի: Ինչ վերաբերում է որպես պնդման ապացույց ներկայացված փաստին, թե Մարտակերտում շրջանի պատասխանատուների հետ նախագահի հանդիպմանը ես ներկա չէի, մեղմ ասած, լուրջ չէ: Խոստովանեմ, որ չեմ մասնակցել նաև Ասկերանում նույն ձևաչափով կայացած հանդիպմանը՝ այն պարզ պատճառով, որ դրանք նվիրված էին կոնկրետ շրջանների և այնտեղ առկա խնդիրներին, որոնք Ստեփանակերտի հետ որևէ առնչություն չունեն: Փոխարենը, որպես Ստեփանակերտի քաղաքապետ,  մասնակցում եմ այն հանդիպումներին ու քննարկումներին, որտեղ արծարծվում են նաև մայրաքաղաքին առնչվող թեմաներ: Դրանցից վերջինը Արայիկ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցած կառավարության նիստն էր՝ ապրիլի 9-ին, և նույն օրը նախագահի նստավայրում կայացած խորհրդակցությունը՝ պարենային անվտանգության թեմայով: Ակնկալում եմ, որ «Հրապարակ»-ը մասնագիտական պատասխանատվություն կցուցաբերի և կհերքի իր կողմից տարածված, ճշմարտությանը չհամապատասխանող տեղեկությունը: Խնդրում և հորդորում եմ՝ զերծ մնալ ավելորդ շահարկումներից: Վերջում հավելեմ, որ, ինչպես պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ, այնպես էլ այսօր, Ստեփանակերտի իշխանության օրակարգում չպակասող մարտահրավերների դեմ միասնական ուժերով արդյունավետ պայքարն է»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական