Հասարակություն

3-ամյա Տիգրանի կորչելու բոլոր վարկածները ուսումնասիրվում են. մարզպետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

3-ամյա Տիգրանի կորչելու բոլոր վարկածները ուսումնասիրվում են. մարզպետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Քրեական գործ կա հարուցված, բայց տարբեր վարկածներ, այսինքն՝ չբացառելով ոչ մի վարկած, այդ ուղղությամբ է որոնողական աշխատանքներ, այսինքն՝ չբացառելով ոչ մի վարկած։ Բոլոր վարկածներով ուսումնասիրությունը իրականացվում է։ Ոչ մի հետք չկա»,-ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Մարզպետը նշել է, որ առաջիկայում որոշակի ֆինանսական օգնություն կցուցաբերեն ընտանիքին. «Մինչև այս պահը մարզպետարան չեն դիմել և որևէ աջակցություն մեր կողմից չեն ստացել, բայց համայնքապետարանի կողմից աջակցություն եղել է»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական