Փաստաբան Արա Զոհրաբյանի կողմից ներկայացված երեք հաղորդման հիման վրա քրեական վարույթներ չեն նախաձեռնվի. Radar Armenia-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ Զոհրաբյանը հաղորդում էր ներկայացրել Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հեռախոսային խոսակցության գաղտնիությունը խախտելու, եկեղեցու և հոգևորականների շահերի պաշտպանության, Նիկոլ Փաշինյանի և կարգալույծ արված տեր Արամի՝ Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության վերաբերյալ։
«Ներկայացված 3 հաղորդումների վերաբերյալ կազմվել է չնախաձեռնման արձանագրություն և ուղարկվել հսկող դատախազի հաստատմանը»,-ասացին կոմիտեից։