Հասարակություն

Եղեք զգոն` հանրային Wi-Fi-ը հարմար է, բայց ոչ ապահով

Եղեք զգոն` հանրային Wi-Fi-ը հարմար է, բայց ոչ ապահով

Հանրային Wi-Fi ցանցերում փոխանցվող տեղեկատվությունը հաճախ անպաշտպան է, և կիբեռհանցագործները առանց ձեր գիտության կարող են որսալ ձեր տվյալները, օրինակ՝ մուտքագրած գաղտնաբառերը, բանկային տվյալները և այլն։ Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ կիբեռոստիկանությունը։ 

«Ահա մի քանի պարզ քայլ, որոնք կարող են Ձեզ պաշտպանել թվային այդպիսի վտանգներից․ 

- Խուսափեք բանկային հավելված մուտք գործելուց,

- Զերծ մնացեք առցանց գնումներ կատարելուց,

- Օգտվեք VPN ծառայություններից,

- Անջատեք ֆայլերի փոխանակման (AirDrop, File Sharing, Bluetooth և այլն) ծառայությունները,

- Պարբերաբար ստուգեք սարքում պահպանված Wi-Fi ցանցերի ցանկը և հեռացրեք նախկինում օգտագործված բաց ցանցերը։

Հիշեք, անջատված պահել սարքի Wi-Fi-ը, երբ այլևս չեք օգտագործում: Հանրային Wi-Fi-ը հարմար է, բայց ոչ ապահով»,- ասված է հայտարարության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական