Հասարակություն

Համբարձումյանի համար պատժաչափ է սահմանվել, որ համաներումը չազդի. Սերժ Սարգսյան

Համբարձումյանի համար պատժաչափ է սահմանվել, որ համաներումը չազդի. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման դատավճռին։
«Հայաստանի դատական համակարգը քաղաքականացված է, դատավճիռները կախված են մի անձի կամքից։ Ակնհայտ է, որ ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել Դավիթ Համբարձումյանի կողմից արված հանցավոր գործունեության մասին»,-ասել է Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով, Համբարձումյանին առաջադրված հոդվածով աննախադեպ ժամկետ է կիրառվել. «Բնականաբար, այդ ժամկետը կիրառվել է, որպեսզի որևէ կերպ համաներումը չազդի»,-ասել է Սերժ Սարգսյանը և ընդգծել, որ Արևմտյան և միջազգային կառույցները ձայն չեն հանում այս ամենի մասին, քանի որ սատարում են այսօրվա իշխանություններին։

«Ոչ թե սկզբունքներով են շարժվում, այլ շահով»,-նշել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական