Հասարակություն

«Մնում է օդում առկախված». Ծովինար Վարդանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը գլխ․ դատախազի տարեկան հաղորդման ժամանակ հետաքրքրվել է՝ դատախազությունն ունի՞ մամուլի հրապարակումներն ուսումնասիրող ստորաբաժանում, որպեսզի հետագայում վարույթներ նախաձեռնվեն։

Դատախազը նշել է, որ կա նման ստորաբաժանում. «Քրեադատավարական օրենսդրության փոփոխությունները նաև այս առումով որոշակի կարգավորումներ են նախատեսում»,- ասել է նա։

Վարդանյանը նկատել է, որ մամուլի հրապարակումների վերնագրերում պաշտոնյայի անուններ են նշվում, բայց ողջ հոդվածը նրա բարեկամի մասին է. «Արդյունքում ստացվում է՝ պաշտոնյայի անունն արծարծվում է, և հանրության մեջ արդեն իսկ կոռուպցիոն սխեմայի տպավորություն է լինում, բայց եթե այդ փաստաթղթով գնաս դատարան, չես կարող որևէ բան անել, որովհետև ուղիղ կոռուպցիոն մեղադրանք չկա, և սա մնում է օդում կախված»։ 

Նա հետաքրքրվել է՝ դատախազությունն ի՞նչ է անում հանցագործության տարր չգտնելու դեպքում։