Հասարակություն

«Արդյոք սա չի նշանակում, որ դատական համակարգը պակաս անկախ է դառնում». Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը բարձրացրել է դատարանների անկախության հարցը։ Նա, մեջբերելով միջդատական գործերի ժամանակ կալանավորումների վիճակագրությունը, նշել է. «2024թ․ կա 88% ամբողջական կամ մասնակի հաստատում՝ ի հակադրություն անցյալ տարվա 76%-ի։ Եթե այս տենդենցը շարունակվի, կարող է գալ մի օր, որ միջնորդությունները 100%-ով կհաստատվեն։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ դատական համակարգը դառնում է ավելի քիչ անկախ, թե՞ սա այլ բան է նշանակում»,- ասել է նա՝ հավելելով, որ նույն վիճակագրությունն է նաև տնային կալանքի միջնորդությունների դեպքում։