Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը այսօր հայտնեց, որ փետրվարի 1-ին Սասունցի Դավիթ կայարանից դեպի Զորավար Անդրանիկ երթևեկող գնացքն արտակարգ կանգառ է արել։
Ըստ նրա՝ քաղաքացին գնացքի միջից սեղմել է արգելակման համար «ստոպ» կոճակը, գնացքն արգելակել է, և այդ ընթացքում բաց տարածքում 4-5 հոգի անցել է պատն ու ներկել գնացքը։
Radar Armenia-ն Քննչական կոմիտեից տեղեկավաց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանության և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գույքը ոչնչացնելը կամ վնասելը)։
«Կան ձերբակալվածներ: Ընթանում է նախաքննություն»,- ասացին ՔԿ-ից:
Հայկ Մագոյան