Հասարակություն

Պայթյուն՝ ԲԴԽ շենքի դիմաց

Հունվարի 27-ին, ժամը 10:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել. կա տուժած. Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանից։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կորյունի փողոցում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում դեռևս չբացահայտված հանգամանքներում տեղի է ունեցել պայթյուն․ վնասվել են հեղուկ գազի բալոնի փականը, ձևախախտվել ավտոմեքենայի բեռնախցիկը, հետևի դռները և կոտրվել ապակիները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպվելը»,- ասաց նա։