Կասպից ծովի ադրբեջանական հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին ասվում է Ադրբեջանի Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի տեղեկատվության մեջ։
Տեղական ժամանակով ժամը 13:06-ին գրանցված երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,1 բալ: Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 67 կիլոմետր խորության վրա։