Հասարակություն

Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է

Գիտնականները պարզել են, որ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է:

Ամերիկացի երկրաբանները՝ Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի, պարզել են, որ Անտարկտիդայի ամենախոշոր շելֆային՝ Ռոսսա սառցադաշտը, ամեն օր ետ ու առաջ է շարժվում 6-8 սանտիմետրով։ Հետազոտությունը հրապարակվել է Geophysical Research Letters (GRL) գիտական ամսագրում:

Ռոսսա սառցադաշտը հսկա լողացող սառցե դաշտ է, որն իր չափերով համեմատելի է Ֆրանսիայի տարածքի հետ։

Գիտնականները պարզել են, որ սառույցի նման զանգվածի շարժունակությունը պայմանավորված է Անտարկտիդա մայրցամաքից դեպի օվկիանոս շարժվող սառցե հոսքերի ազդեցությամբ։
«Այս հանկարծակի շարժումները կարող են շելֆային սառցադաշտում սառցաշարժերի և սառցադաշտերի ճաքերի առաջացման գործում պոտենցիալ դեր խաղալ», - ասում է հետազոտության հեղինակ պրոֆեսոր Դագ Վինսը:

Շելֆային սառցադաշտերը մայրցամաքային սառցադաշտերի և սառցե հոսքերի վրա որպես արգելակ են գործում՝ դանդաղեցնելով նրանց ճանապարհը դեպի ծով և սառցի մեծ մասի կուտակմանը մայրցամաքում: Եթե շելֆային սառցադաշտը քայքայվում է, այս հենարանը անհետանում է և սառույցը կարող է ավելի արագ հալվել: Հասնելով օվկիանոս, նրանք նպաստում են ծովի մակարդակի բարձրացմանը:
Հետազոտողները չեն կարծում, որ տեղաշարժերն ուղղակիորեն կապված են մարդու գործնեությամբ առաջացած գլոբալ տաքացման հետ:

Տեսություններից մեկը կայանում է նրանում, որ դրանք առաջանում են սառցի հոսքի հունում ջրի կորստից, ինչը նրան առավել կպչուն է դարձնում: