Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գեղամ Կարապետյանը մեկ ամսով կալանավորվել է. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Հակակոռուպցիոն դատարանից։
Հիշեցնենք՝ ՔԿ-ից երեկ հայտնել էին, թե ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։
Հայկ Մագոյան