Հասարակություն

Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

Հակակոռուպցիոն դատարանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և 30 մլն դրամ գրավը. այս մասին Radar Armenia-ն հակակառուպցիոն դատարանից։

Հիշեցնենք՝ ՔԿ-ից երեկ հայտնել էին, թե ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։