Հասարակություն

Կան ձերբակալվածներ. ՔԿ-ն՝ Արաբիկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողությունների մասին

ՀՀ Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում իրականացվող քննչական գործողությունների մասին։

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում»,- հայտնել են ՔԿ-ից։