Հասարակություն

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն արդեն բաց է

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Հիշեցնենք, այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձնահոսքի իջնելու պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ է։