Հասարակություն

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի իջնելու պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Մաքրման աշխատանքների ավարտից հետո միայն երթևեկությունը կվերականգնվի, որի մասին լրացուցիչ կտեղեկացնեն: