Հասարակություն

Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ

Մայիսի 12-ին, ժամը 23:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը:

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ե. Լ, ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել։ 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ա․ Թ․-ն (ծնված 1996 թ․) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։ 

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։