Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, սակրավորներից մեկը ստացել է վնասվածքներ։
ՀՀ ՊՆ-ից Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեցին կատարվածը՝ նշելով. «Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով կյանքին վտանգ չի սպառնում»։