Հասարակություն

Քննարկվել է Ատոմակայանի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Հայկական ատոմային էլեկտրակայանում։
Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։

Խորհրդակցության ընթացքում «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը նախարարին է զեկուցել կատարված և ընթացքում գտնվող աշխատանքները։ Քննարկվել են Ատոմակայանի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքի, առկա խնդիրների, կատարվող աշխատանքների ժամկետների համապատասխանության վերաբերյալ հարցեր։ 

Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված ժամկետները պահպանվեն, ինչպես նաև վերլուծվեն այն դեպքերը, երբ նախատեսված ժամկետները չեն պահպանվել և ներկայացվեն համապատասխան հիմնավորումներ։