Հասարակություն

Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ընթանում են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։ Շինարարությունը կատարում է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն։ Այս պահին իրականացվում են հողային աշխատանքներ։ 

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմքի կառուցում, 2690 մետր երկարությամբ երթևեկելի մասի երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, անվտանգության տարրերով կահավորում՝ գծանշում, ճանապարհային նշանների, մետաղական արգելափակոցների, պլաստիկ ազդանշանային սյուների տեղադրում և տվյալ հատվածում առկա կամրջի վերին հատվածի հիմնանորոգում։ 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ մոտ 432 միլիոն 400 հազար դրամ հատկացմամբ։