Հասարակություն

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում ապրիլի 30-ին և մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 2-4-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն մայիսի 2-4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 2-4, ցերեկը՝ 7-10 աստիճանով։

Երևանում ապրիլի 30-ին և մայիսի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ին՝ կեսօրից հետո, 3-ին և 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։