Հասարակություն

Կալանավորվել է ԱԱՏՄ բուժսպասարկման վերահսկողության վարչության պետը

2 ամսով կալանավորվել է կառավարության առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը․ այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Քրիստինա Աբրահամյանը երեկ ձերբակալվել էր:

Նշվում էր, որ նա մեղադրվում է կաշառք ստանալու մեջ․ երեկ նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։

Հայկ Մագոյան