Հասարակություն

Ձերբակալվել է ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետը

Ձերբակալվել է Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը: Տեղեկությունը Radar Armenia-ին հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ 

Նշվում է, որ Աբրահամյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, այսօր նաև նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։