Հասարակություն

Մահացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը

Սրտի կաթվածի հետևանքով մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը։

Գինոսյանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 3-ին՝ Վրաստանի ԽՍՀ Ախալցխա քաղաքում։ Երկար տարիներ պարել է «Վան» և «Ակունք» ազգագրական պարի համույթներում։ Զբաղվել է բանահավաքչական գործունեությամբ։ 2001 թվականին հիմնադրել է «Ծովակ» և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերը։

Մասնակցել է Արցախյան պատերազմին։ 1994 թվականից ծառայել է ՀՀ զինված ուժերում որպես սպա։