Կիրակի, 25 Փետրվարի 2024

USD401.97

EUR431.11

RUB4.18

Երևան 1 ℃

Рус Eng

Սպիտակ–Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել

Հասարակություն

6 Փետրվարի, 9:34

Փետրվարի 5-ին, ժամը 21։28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Ford» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով սահել և բախվել է ճամփեզրին կայանած բեռնատարին, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ն. Ի.-ին (ծնված 1971 թ.), Ի. Կ.-ին (ծնված 1992 թ.) և Լ. Հ.-ին (ծնված 2020 թ.) տեղափոխել են բժշկական կենտրոն, որտեղ տուժածները ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարի տակից դուրս են բերել «Ford» մակնիշի ավտոմեքենան:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում